ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

«ԵՍ ՓՈՐՁԵՑԻ ԻՄ ՄՏՔԵՐԻՑ ՄԵԿԸ ԳՐԻ ԱՌՆԵԼ»

«ԵՍ ՓՈՐՁԵՑԻ ԻՄ ՄՏՔԵՐԻՑ ՄԵԿԸ ԳՐԻ ԱՌՆԵԼ»
25.11.2011 | 00:00

Օրերս ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում վաճառքի է հանվել հայ ֆանտաստ գրող Սուրեն (Ֆանթ) Հակոբյանի «Անաստվածը - Աշխարհի գաղտնիքը» գիրքը: Այն ֆանտաստիկ պատմություն է մարդկությունից թաքցրած գաղտնիքների մասին, որոնք բացվում են գլխավոր հերոսի առջև: Գործողություններն սկսվում են Երևանից ու ծավալվում Մյունխենում, Մոսկվայում, Լյուքսեմբուրգում և Լաս Վեգասում:
«Անաստվածը գրքի հերոսն է, որն իր նպատակներին հասնելու համար պատրաստ է դուրս գալու նույնիսկ Աստծո դեմ: Վերնագիրը համապատասխանում է բառի բուն իմաստին, քանի որ ամբողջ պատմությունը հրեշտակների և հրեշների շուրջ է պտտվում»,- մեզ հետ զրույցում ասաց Սուրեն Հակոբյանը` ներկայացնելով նաև ֆանտաստիկ ժանրի իր ընկալումը: Ըստ նրա` ամեն ինչն էլ բացատրություն ունի, և եթե մարդը դեռ պատասխան չի գտել, չի նշանակում, թե վերերկրային է: «Ինձ համար ֆանտաստիկան այն է, ինչ կարող է երևակայել մարդը: Ամեն մարդ էլ երազում է և ունենում ֆանտաստիկ մտքեր. ես փորձեցի իմ մտքերից մեկը գրի առնել: Ինձ միշտ հետաքրքրել է, թե մինչև ուր կհասնի մարդու ֆանտազիան»,- ասաց Սուրեն Հակոբյանը:
Վեպի հայերեն տարբերակը դեռ հրատարակված չէ, հայ ընթերցողին գիրքն առայժմ հասանելի է էլեկտրոնային տարբերակով: Պետք է նշել, որ մեզանում արվեստագետներին ճանաչում և անհամեմատ բարձր են գնահատում, երբ հայտնի է լինում արտասահմանում: Երիտասարդ հայ գրողը վստա՞հ է, որ ընթերցող է ունենալու ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում, գիրքն ընթերցողին հասցնելու, գրողին ճանաչելի դարձնելու ի՞նչ մեխանիզմներ են գործում այնտեղ:
«Գովազդով զբաղվում է հենց տպագրատունը, որն ունի բազմաթիվ հեղինակներ և երկար տարիների փորձ այդ բնագավառում, համագործակցում է գրեթե 25000 գրախանութների հետ,- ասաց նա:- Գիրքը տեղադրվելու է հանրահայտ կայքերում, ինչպիսիք են Amazon-ը, Barnes & Noble-ը և այլն: Գովազդվելու է նաև ԱՄՆ-ի ռադիոյով ու մի քանի հեռուստաալիքով»: Նրա խոսքով` գիրքն արտերկրում անհամեմատ շատ ընթերցող կունենա, քանի որ ֆանտաստիկայի սիրահարներն ավելի շատ են, բայց ստեղծագործում է հայերեն ու առաջինը` հայ ընթերցողի համար:
Սուրեն Հակոբյանի ստեղծագործությունները հիմնականում ֆանտաստիկ ժանրի են: ՈՒնի բանաստեղծություններ և փոքրիկ պատմություններ: «Հայ գրականության անկյուն» կայքի հիմնադիրն է: Նրա առաջին գիրքը` «Մհերը», տպագրվել է 2008-ին` Հայաստանում:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1953

Մեկնաբանություններ